Ամուսնալուծված Զառային տեսել են իտալացի միլիոնատիրոջ հետ
LifestyleՀուլիսի սկզբին հայտնի էր դարձել երգչուհի Զառայի եւ նրա երկրորդ ամուսնու ապահարզանի մասին։ Երգչուհու խոսքով ամուսնալուծվելու որոշումն իրենք ամուսնու հետ կայացրել են համատեղ. ընտանիքում այնպիսի խնդիրներ են առաջացել, որոնց լուծումը միայն ամուսնալուծվելն էր։
Նախօրեին 32-ամյա հայտնի երգչուհին Instagram–ում լուսանկար էր հրապարակել հայտնի իտալացի բիզնեսմեն Ֆլավիո Բրիատորեի հետ, ում կարողությունը գնահատվում է 150 մլն դոլար։

Ֆլավիոն «ֆորմուլա–1»–ի մենեջերներից է, որը 4 անգամ իր թիմի հետ նվաճել է չեմպիոնի կոչումը։
«Մեր ընկեր լեգենդար Ֆլավիո Բրիատորեի հետ՝ «ֆորմուլա–1»–ի բազմակի չեմպիոն եւ Billionaire club–ի հիմնադիր», – մեկնաբանել է լուսանկարը Զառան, ով հանգիստն անցկացնում է տղաների՝ Դանիլայի եւ Մաքսիմի հետ։
