Զբոսաշրջային ընկերություններին ներկայացվել են Կենդանաբանական այգու՝ որպես զբոսաշրջային միջավայրի նոր հնարավորությունները
SocietyԵրևանի կենդանաբանական այգին, հանդիսանալով քաղաքային հանգստի լավագույն վայրերից մեկը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև զբոսաշրջիկների շրջանում։ Հենց այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակութի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը, մշտապես համագործակցելով զբոսաշրջային ընկերությունների հետ, վերջինների համար կազմակերպել էր ճանաչողական այց Կենդանաբանական այգի: Այցի ընթացքում ընկերություններին են ներկայացվել վերջին տարիներին այգում իրականացված բարեփոխումներն ու հատկապես վերակառուցման շնորհիվ ստեղծված նոր պայմաններն ու հնարավորությունները։
Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները, իրենց փոքրիկների հետ շրջելով այգում, ծանոթացել են առաջարկվող ծառայություններին, գնային համակարգին, ներկա եղել կենդանիներին կերակրելու և խնամելու պահերին։
Այցի ավարտին զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ այգին հրաշալի ժամանցային վայր է, որը կարող է դառնալ նաև զբոսաշրջային կենտրոն՝ ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության ու տարածաշրջանի առումով:
Տուրիզմի բաժինն առաջիկայում՝ ամառվա ընթացքում ևս կշարունակի նմանատիպ նախաձեռնությունների կազմակերպումը՝ համագործակցելով Երևանի զբոսաշրջային ոլորտի շահագրգիռ կողմերի հետ: