Ինչ են ձեր մասին պատմում ափի այս գծերը
LifestyleԱյս գիծը կոչվում է սրտի գիծ: Այն հեշտ կգտնեք ձեռքի վրա, այն կարող է շատ բան պատմել ձեր բնավորության մասին,-գրում է Orer.am-ը: Կարևոր է ճիշտ պարզել դրանց դիրքը միմյանց հանդեպ: Միացրեք ձեռքերը ինչպես նկարում է:
1. Եթե ձախ ձեռքի գիծը ավելի ցածր է, քան աջ ձեռքինը
Սա նշանակում է, որ մարդը լավ ինտուիցիա ունի: Նրան կարելի է իմաստուն կոչել անգամ երիտասարդ ժամանակ: Գծերի այս դասավորությունը խոսում է նաև մարդու ռոմանտիկ լինելու մասին:
2. Եթե աջ ձեռքի գիծը ավելի ցածր է, քան ձախ ձեռքինը
Այս մարդիկ նպատակասլաց են, հոգով ուժեղ: Նրանք միշտ հասնում են նպատակներին, վայելում են կյանքն ու չեն վախենում դժվարություններից:
3. Գծերը հավասար են
Այս մարդիկ նախընտրում են կարգապահություն և գործերի մանրակրկիտ պլանավորում: Չեն սիրում անակնկալներ: Նրանք համբերատար են, երբեմն նաև` սառնասիրտ: