«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում գերմանական ֆիլմերի բացումն ազդարարվեց «24 շաբաթ» ֆիլմով
CultureԳերմանական ֆիլմերը Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնին մեկնարկեցին Աննե Զոհրա Բերախեդի «24 շաբաթ» ֆիլմով:
Ֆիլմը ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցույթում:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ Գերմանիան ներկայանում է այս կինոփառատոնին 2004 թ-ից ի վեր: 13 տարիների ընթացքում փառատոնին ցուցադրվել է շուրջ 200 գերմանական ֆիլմ:
Այս տարի կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերը դեսպանը համարում է բավական ներկայանալի: Նա հավելեց, որ նախորդ օրը ներկա է գտնվել գերմանացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացմանը: Քիսլերը նաև ասաց, որ հայ-գերմանական ֆիլմերի ցուցադրությունն անհնար կլիներ առանց Գյոթեի ինստիտուտի աջակցության: