Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՄ-ն կաջակցի Հայաստանում քաղաքացիական ծառայության զարգացմանը

Society

 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հուլիսի 13-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին մի քանի ծրագրային ուղղություններով ԵՄ-ի կողմից Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի զարգ ացմանն ուղղված աշխատանքների արդյունքները, քննարկվեցին ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի հետագա համագործակցության շրջանակները: Այս մասի տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի բաժնից:

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը ներկայացրեց քաղաքացիական ծառայության զարգացման հիմնական մարտահրավերները, համակարգային բարեփոխումների իրականացման ընթացիկ վիճակը, ՀՀ ՔԾԽ-ի ակնկալիքները ԵՄ-ից՝ մեթոդաբանական և փորձագիտական աջակցության առումով: Պարոն Սվիտալսկին նշեց, որ ինչպես ԵՄ Արևելյան գործընկերության, այնպես էլ հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի զարգացումը համարվում է հիմնական առաջնահերթություններից, քանի որ կայուն, արժանիքահեն և ապաքաղաքակացված հանրային ծառայության համակարգի ստեղծման և կենսունակությամբ է պայմանավորված պետական ինստիտուտւների արդյունավետությունը:

Հանդիպումից հետո Մ. Բադալյանը և Պ. Սվիտալսկին հանդես եկան համատեղ ասուլիսով: Պարոն Բադալյանը բարձր գնահատեց ԵՄ-ի աջակցությունը քաղաքացիական ծառայության բարեփոխումներին՝ նշելով, որ Հայաստանն այդ համակարգի զարգացումը տեսնում է եվրոպական չափորոշիչներին սկզբունքներին համապատասխանելու ուղղությամբ: Պարոն դեսպանը նշեց, որ ոլորտային բարեփոխումների իրականացման հարթությունում ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը բավականին սերտ է և իրենք ոգևորված են բարեփոխումների հիմք հանդիսացով քաղաքացիական ծառայության նոր օրենքի նախագծի մշակման աշ խատանքների տեմպով, պատրաստ են հետագայում ևս՝ Հայաստանի հետ կնքվելիք բազմամիլիոնանոց աջակցության նոր ծրագրի շրջանակներում օժանդակություն ցուցաբերել:

Մ. Բադալյանը և Պ. Սվիտալսկին պատասխանեցին նաև լրագրողների հարցերին: Խոսվեց համակարգի նկատմամբ քաղաքական ազդեցության, նեպոտիզմի, կուռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտության, ինչպես նաև համակարգի գործունեության անցած մեկուկես տասնամյակի ընթացքում արձանագրված ձեռբերումների մասին: Ասուլիսին մասնակցում էր նաև  ԵՄ և ՏՀԶԿ համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Վոյտեկ Զելինսկին, ով ներկայացրեց Հայաստանում SIGMA-I գործունեությունն ու դրա արդյունքները: 

Քաղաքացիական ծառայության զարգացմանն ու կատարելագործմանը ԵՄ-ն նպաստում է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագրի, Արևելյան գործընկերության  Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի, ինչպես նաև TAIEX գործիքի միջոցով:

ՀՀ ՔԾԽ-ն SIGMA-ի փորձագետների աջակցությամբ 2015 թվականին նախագծել է «ՀՀ քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարությունը» և «ՀՀ քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը», որոնք 2015թ. դեկտեմբերի 29-ին արձանագրային որոշմամբ ընդունվեցին ՀՀ Կառավարության կողմից:

Քաղաքացիական ծառայության բարեփոխումների նպատակն է ստեղծել հանրային կառավարման միջազգային լավագույն փորձին և ժամանակակից չափանիշներին ու սկզբունքներին համապատասխան քաղաքացիամետ, պրոֆեսիոնալ և արժանիքահեն քաղաքացիական ծառայության համակարգ: Բարեփոխումներն իրականացվելու են մինչև 2020 թվականը:

2009թ-ին ՀՀ ՔԾԽ-ի նախաձեռնությամբ SIGMA-ի փորձագիտական խումբը համակողմանի ուսումնասիրել և գնահատել էր Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը՝ վերհանելով ուժեղ և թույլ կողմերը:

Համակարգի կատարելագործման նպատակով տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ, ԵՄ-ն ՀՀ ՔԾԽ-ին օժանդակում է քաղաքացիական ծառայության եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես նաև բարեփոխումների իրականացմանը մեթոդական և փորձագիտական աջակցության ցուցաբերելու հարցերում:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia