Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված համերգ՝ Արամ Խաչատրյան փառատոնի շրջանակներում

Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 2ինտեղի ունեցավ համերգ՝ նվիրված անվանի հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի 90-ամյակին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ հանդես եկան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիրները՝ Լուկա Մագարիելո (թավջութակ/Իտալիա), Լիա Յակուպովա (ջութակ, Ռուսաստան/Գերմանիա), Սոնա Բարսեղյան (դաշնամուր, Հայաստան/Գերմանիա), Ցաո Պենգ (դաշնամուր/Չինաստան)։ Համերգին ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Գևորգ Վարդանյանի այրին` Գոհար Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Համերգի բացման խոսքում Գևորգ Վարդանյանի մասին իր հուշերը պատմեց Լոնդոնումբնակվողգրող Ասատուր Գյոզալյանը։ Նա ընդգծեց լեգենդար հետախույզի հայրենասիրությունը, ում համար հայրենիքը սուրբ էր, ով հայրենիքին ծառայելու համար զոհեց ամեն ինչ։ Գոհար Վարդանյանը հուզմունքով նկատեց, որ հպարտանում է, որ Գևորգ Վարդանյանի հիշատակն այսպես փայփայում են Հայաստանում։ «Գևորգ Վարդանյանը շատ էր սիրում երիտասարդությանը և միշտ ասում էր՝ նրանք ունեն ամեն հնարավորը, որպեսզի հասնեն ավելիին։ Եվ նրանք ավելին կանեն, քան մենք՝ մեր երկրի համար։ Նրա համար հայրենիքն առաջին տեղում էր։ Երբ ես գալիս եմ Հայաստան, զգում եմ նրա նկատմամբ մեծ ակնածանքն ու սերը»,- նշեց տիկին Վարդանյանը։ Նա բարձր գնահատեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի անցկացումը, հատկապես այն, որ համերգները նվիրվում են հայ ժողովրդի անվանի զավակների հիշատակին, ինչի մեջ մեծ խորհուրդ է տեսնում։ Խոսելով Արամ Խաչատրյանի մասին՝ տիկին Վարդանյանը նշեց, որ ջերմ հարաբերություններ են ունեցել մաեստրոյի հետ. «Նա շատ էր գալիս մեզ մոտ և շատ էր սիրում իմ պատրաստած ճաշերը։ Այսօր էլ կապեր եմ պահպանում Արամ Խաչատրյանի որդու հետ»։ Ջութակահար Կարեն Շահգալդյանը նշում է, որ Արամ Խաչատրյանը հայ ժողովրդի մշակութային ներուժի ամենավառ ներկայացուցիչներից է, և երախտապարտ է բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք միջազգային նման հզոր փառատոնի  գաղափարը կյանքի են կոչում։ «Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են գալիս ամենահեղինակավոր երաժիշտներ և վերադառնալով՝ փառատոնի շնորհիվ մեր երկրից իրենց հետ տանում են փոքրիկ մի մասունք Արամ Խաչատրյանից ու մեր հայրենիքից»,- նկատեց երիտասարդ ջութակահարը։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Լիա Յակուպովան մրցույթին մասնակցել է 2010 թվականին։ Նա ընդգծում է, որ մրցույթը շատ հայտնի է Մոսկվայում, ուստի ժամանակին որոշել էր մասնակցել։ Մրցույթից հետո բազում բեմերում նվագել է հայ կոմպոզիտորի ստեղծագործույթունները։ Իր գործընկերներին խորհուրդ է տալիս մասնակցել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, քանի որ այստեղ դրակական էմոցիաներ և մեծ փորձառություն ես ձեռք բերում։ Առավել մեծ հաճույքով է մասնակցում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին։ Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։  Նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ փառատոնի համերգները հեռարձակվում են առցանց տիրույթում՝ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում՝ www.syoa.tv: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հասարակայնության հետ կապերի բաժին Լիլիթ Գրիգորյան (010) 581 471 , (093) 517112 Էլ. հասցե՝ pr@bemproduction.am Այցելե´ք  մեր պաշտոնական կայքէջը՝ www.akhif.am, www.syoa.am    
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards