Դոլարն արժևորվել է, եվրոն` արժեզրկվել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 13-ին կազմել է 476.62 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.27 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.00 դրամ՝ իջնելով 1.08 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 633.62 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 5.65 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 13-ին կազմել է 7.47 դրամ, աճը կազմել է 0.02 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 311.84 դրամ, ոսկի՝ 20,570.52 դրամ, պլատին՝ 16,733.47 դրամ։