Նավթի գները շտկման շրջանակում աճում են նախօրեին մեծ անկումից հետո
EconomicsՆավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտ դրական դինամիկա են դրսեւորում` շտկվելով դեպի վեր այն բանից հետո, երբ նախօրեին ավելի քան 5 տոկոսով անկում էին ապրել, երբ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը հայտնել էր բենզինի եւ թորիչների պահուստի մեծ աճի մասին, վկայում են առք ու վաճառքի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հյուսիսամերիկյան նավթի Brent խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 1,23 տոկոսով, մինչեւ բարելի դիմաց 46,83 դոլար: WTI ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչրսների գինն ավելացել է 1,45 տոկոսով, մինչեւ բարելի դիմաց 45,40 դոլար:
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության տվյալներով, երկրում նավթի առեւտրական պահուստները (բացառելով ռազմավարական պահուստները) հուլիսի 8-ին ավարտված շաբաթում կրճատվել են 2,5 մլն բարելով կամ 0,5 տոկոսով` մինչեւ 521,8 մլն բարել: Վերլուծաբանները ենթադրում էին, թե պահուստները շաբաթվա ընթացքում կնվազեն 2,95 մլն բարելով` մինչեւ 521,45 մլն բարել: ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը մեկ շաբաթում, նախարարության տվյալներով, աճել է 0,67 տոկոսով կամ օրական 57 հազար բարելով, մինչեւ օրական 8,485 մլն բարել:
Նավթի պահուստը Քուշինգում (Cushing) աշխարհում խոշորագույն տերմինալում նվազել է 0,2 մլն բարելով, մինչեւ 63,9 մլն բարել: Բենզինի պահուստն ԱՄՆ-ում ավելացել է 1,2 մլն բարելով կամ 0,5 տոկոսով, մինչեւ 240,1 մլն բարել: Վերլուծաբանները, ընդհակառակը, ակնկալում էին, որ ցուցանիշը կկրճատվի 0,432 մլն բարելով: Թորիչների պահուստներն աճել են 4,1 մլն բարելով կամ 2,7 տոկոսով` մինչեւ 153 մլն բարել: Վերլուծաբանները կանխատեսել էին, որ այդ ցուցանիշը կավելանա ընդամենը 0,256 մլն բարելով: