Եթե Ձեր ամուսինն անում է այս քայլերը, ապա նա լավագույնն է (մաս 1)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կյանքում շատ ամուսնություններ ավարտվում են բաժանություններով միայն այն պատճառով, որ զույգերը մոռանում են գնահատել իրենց կյանքում փոքր բաները։ Սակայն, պարզվում է, ամեն օր միմյանց շնորհակալ լինելն օգնում է զույգերին լինել երջանիկ ու պահպանել իրենց ամուսնությունը։
Կինը պետք է գիտակցի և գնահատի ամուսնու կողմից արված յուրաքանչյուր գեղեցիկ քայլ, քան կենտրոնանա նրա թերությունների ու թուլությունների վրա, որոնք ունի յուրաքանչյուր տղամարդ։
Ամուսինը կնոջ կյանքում դառնում է ամենակարևոր անձը, այնպես որ գնահատեք ու գովաբանեք Ձեզ համար արված նրա քայլերը։ Իսկ եթե Ձեր ամուսինն անում է այս 15 քայլերը, ապա իմացեք, որ ունեք կատարյալ ամուսին։
1. Հավատում է Ձեզ, կասկածներ չի հայտնում Ձեր գործողությունների հանդեպ։
2. Հավատարիմ է Ձեզ, ոչինչ չի թաքցնում։ Ձեզ հասանելի է նրա կյանքում ամեն ինչ և մշտապես գիտեք, թե ինչ է նա անում։
3. Նա գիտի Ձեր ճաշակը, սիրելի շոկոլադը, սիրելի ֆիլմերն ու Ձեր հոբբիները։
4. Թույլ է տալիս առանձին ժամանակ անցկացնել։ Օրինակ եթե ցանկանում եք հանդիպել ընկերներին, կամ միայնակ ֆիլմ դիտել, փոխել սանրվածքը։
5. Հիշում է կարևոր տոները, պատրաստվում է այդ օրերին ու տոնակատարություն կազմակերպում Ձեզ համար։
6. Օգնում է Ձեզ առավել լավ մարդ դառնալ․ թույլ չի տալիս Ձեր իսկ բացասական կարծիքը Ձեր մասին։ Ընդհակառակը, օգնում է վերականգնել ինքնավստահությունը և խրախուսում է Ձեզ։
7. Ծիծաղում է Ձեր կատակների վրա, եթե անգամ դրանք այդքան էլ ծիծաղելի չեն։