Նոր միջոցներ են ներգրավվել Լանջիկ-Գյումրի և Ագարակ-Քաջարան ավտոճանապարհի կառուցման համար
SocietyՀՀ կառավարությունը վարկային միջոցներ է ներգրավել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի որոշ հատվածների կառուցման համար։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը։ Նրա խոսքով՝ առաջին տրանշով՝ Արտաշատ-Երևան, Երևան-Աշտարակ, աշխատանքներն արդեն ավարտվել են, ներկայում աշխատանքներ են ընթանում Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ հատվածներում:
«Միջոցներ են ներգրավվել նաև Լանջիկ-Գյումրի և Ագարակ-Քաջարան հատվածների շինարարության համար։ Այս լոտերից առաջինի համար արդեն կապալառու է ընտրվել»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ մյուս Գյումրի-Բավրա ու Արտաշատ-Քաջարան հատվածների համար դեռևս միջոցներ պետք է հայթայթվեն: