Ուկրաինացի երգիչ Արսեն Միրզոյանը ցուցադրել է իր 1.5 տարեկան դստերը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ուկրաինացի հայտնի երգիչ Արսեն Միրզոյանը ցույց է տվել իր մեկ ու կես տարեկան դստերը՝ Նինային:
Հայտնի կատարողը պարծեցել է աղջկա` Նինայի հաջողություններով:
Միրզոյանը, որն իր կյանքում շատ ժամանակ է հատկացնում սպորտին եւ առողջ կենսակերպին, սկսել է աղջկան ակտիվորեն լողալ սովորեցնել:

Արդեն հինգ ամսականից երգիչը Նինային մարզական ակումբ է տանում` հատուկ խմբակի:
«Իմ Նինան արդեն սովորել է սուզվել եւ ջրի տակ մնալ մինչեւ չորս վայրկյան: Իհարկե, այդ ամենը` մարզչի հստակ հսկողության տակ: Ես շատ եմ հպարտանում նման ձեռքբերումներով, եւ մինչ մարզիչը պարապում է նրա հետ, ես հասցնում եմ 1 կմ լողալ», – սոցցանցի իր էջում հրապարակված լուսանկարն է մեկնաբանել Արսենը: