Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
SocietyՀուլիսի 14-ին Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որը վարել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ընդունելությանը մասնակցել է 16 բնակիչ:
Բարձրացված ֆինանսական, կոմունալ, առողջապահության, սոցիալական, քաղաքաշինության, աշխատանքի տեղավորման և այլ ոլորտներին վերաբերող հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի՝ ժամը 14:00-ին, տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու համապատասխան լուծումներ տալիս: