ՀՀ օմբուդսմենը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի գործընկերոջը
SocietyՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Նամակում, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի՛ պարոն Թուբոն,
Գիշերը տեղեկացա Նիսում տեղի ունցած ահաբեկչության սարսափելի լուրին: Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում հայտնվում են երեխաներ. սա ողբերգություն է: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ խորին ցավակցությունս եմ հայտնում Ձեզ»:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքումհուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիներընշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդգտնվում է ծայրահեղ վիճակում:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապակրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: