Ավտովթար Գորիս քաղաքում. կան տուժածներ
SocietyՀուլիսի 15-ին՝ ժամը 11.29-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: