Սթիվ Ջոբսի դուստրը նվաճում է աշխարհը (ֆոտո)
LifestyleՍթիվ Ջոբսի 18-ամյա դուստր Եվան զբաղվում է ձիագնացությամբ ու հաջողություններ է ունենում այդ սպորտաձևում: Դպրոցն արդեն ավարտած սանուհին հասցրել է մի քանի առաջնությունների մասնակցել, որտեղ նրա հակառակորդներն էին Ջեննիֆեր Գեյտսը, Դեստրի Ալլեն Սպիլբերգը ու այդ սպորտաձևի այլ հայտնի ներկայացուցիչներ:
«Մրցույթները հիանալի միջոց են ամբողջ աշխարհից մարդկանց հետ ծանոթանալու համար»,- ասել է Եվան իր հարցազրույցներից մեկում: Եվան հաճախ է մարզվում Ֆլորիդա նահանգի Վելլինգտոն քաղաքում, որտեղ նրա մայրը՝ Լորեյն Պաուելը, 15 միլիոն դոլարով ռանչո է գնել: Ֆլորիդան ձիասպորտի նվիրյալների ամենասիրելի տեղն է: Այստեղ տուն ունեն նաև այս սպորտաձևի սիրահարներ Բիլլ Գեյթսը, Բրյուս Սպրինգստինը և այլոք:


