ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին
SocietyՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին: «Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնում են ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ ՀՀ մեկ քաղաքացի զոհվել է հուլիսի 14-ի ահաբեկչության հետևանքով: «Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»,-հայտարարել էր ԱԳՆ-ն:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքումհուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիներընշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը,իրականացված ահաբեկչության հետևանքովզոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել էոստիկանների կողմից: Ահաբեկչության հեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է` Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի31-ամյա երիտասարդ: