«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհի չեզոքացման աշխատանքները վերսկսվել են
SocietyՍյունիքի «Արևիկ» ազգային պարկում հուլիսի 13-ին բռնկված հրդեհի չեզոքացման աշխատանքները հուլիսի 15-ին, ժամը 11.48-ի դրությամբ վերսկսվել են:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, աշխատանքներին մասնակցում են 7 հրշեջ-փրկարար, «Արևիկ ազգային պարկ» -ի 10 աշխատակիցներ և մեկ մարտական հաշվարկ:
Այսօր ավելի վաղ ևս իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որին մասնակցել են 25 հրշեջ-փրկարար, 100 զինծառայող, 20 ազգային պարկի աշխատակից, Մեղրի քաղաքի քաղաքապետը, Լեհվազի գյուղապետը՝ 5 հոգուց բաղկացած խմբով:
Ժամը 06.00-ին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատից 4 փրկարար փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ «Էրեբունի» օդանավակայանից ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին, մարվել՝ 07.42-ին: Այրվել է մոտ 230 հա բուսածածկույթ, որից մոտ 5 հա գտնվում է «Արևիկ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում:
Նախօրեին՝ հունիսի 14-ին այրվել է 150-200 հա տարածք, որից մոտ 50 հա մարվել է հրշեջ-փրկարարների կողմից, մոտ 100 հա-ն՝ ինքնամարվել: