Ֆրանսիական Charlie Hebdo-ի ծաղրանկարիչը պատկերել է «արյունալի հրավառությունը». լուսանկար
LifestyleՖրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի ծաղրանկարիչ Քորին Ռեյը, ով հանդես է գալիս Կոկո կեղծանվամբ, իր թվիթերյան էջում Նիսի ահաբեկչության վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել:
#Nice #Nice06 #14juillet, թարգմանաբար #Նիս, #Նիս06, #14հուլիս հեշթեգերով հրապարակված ծաղրանկարում պատկերվ ած է այն արյունալի «հրավառությունը», որի ներքո բազմաթիվ մարդիկ դարձան ահաբեկչության զոհ:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացվածահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանցուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարում հայտնաբերել է ինքնությանքարտ, որով հայտնի է դարձել, որ վարորդը թունիսցու ծագում ունեցող 31-ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է, ով Ֆրանսիայի քաղաքացի է: