Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանը պատրաստ է մնայուն աշխատանքների, որոնք կնպաստեն ԼՂՀ համայնքների կայուն զարգացմանը

Society

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում կազմակերպվել է հանդիպում-քննարկում, որի ժամանակ ամփոփվել են հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջանների ու ԼՂՀ շրջանների և համայնքների միջև հաստատված համագործակցության արդյունքները: Արցախի կառավարության նիստերի դահլիճում հրավիրված հանդիպում-քննարկմանը ներկա են գտնվել նաև ԼՂՀ վարչա պետ Արայիկ Հարությունյանը և պաշտոնական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր գոհունակությունը հայտնելով համագործակցության արդյունքներից՝ ԼՂՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արցախի հետ համագործակցության ծրագիրը նախաձեռնելու և այն հետևողականորեն զարգացնելու համար:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Մարգարյան, որ Երևանի քաղաքապետ դառնալուց ի վեր հատուկ ուշադրության կենտրոնում եք պահում Արցախի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերը: Հենց Ձեր նախաձեռնությունն էր նաև ԼՂՀ շրջանների հետ Երևանի վարչական շրջանների համագործակցության հաստատումը, ինչն ակտիվորեն զարգանում է: Երևանի և Ստեփանակերտի համագործակցության մասով էլ բոլորս ենք տեսնում, թե որքան սերտ է երկուստեք փոխգործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ու կոչվում: Եվ համոզված եմ, որ ոչինչ չի կարող խանգարել մեր հարաբերությունների բնականոն զարգացմանը»,- ընդգծել է ԼՂՀ վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և հանդիպում-քննարկման իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ համագործակցության բոլոր ծրագրերի շրջանակում իրապես մեծ աշխատանք է կատարվել և առաջարկել է նախ լսել այդ մասով Երևանի վարչական շրջանների ղեկավարների ամփոփիչ զեկույցները:

Ըստ այդմ, հատկանշվել է, որ համագործակցությունը տարեցտարի դինամիկ զարգացում է գրանցել, ինչի վառ ապացույցը նաև պաշտոնական և աշխատանքային երկուստեք փոխայցելությունների վերջին երկու տարիների վիճակագրությունն է: Նշվել է, որ, մասնավորապես, 2014 թվականին Երևանից ԼՂՀ է այցելել 8 պատվիրակություն և աշխատանքային խումբ, իսկ Երևանը հյուրընկալել է 1 պատվիրակության: Իսկ արդեն 2015 թվականին Արցախ է այցելել 72 պատվիրակություն և աշխատանքային խումբ, իսկ Երևանը հյուրընկալել է 40-ը: Նաև նշվել է, որ այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում արդեն գրեթե կրկնապատկվել են 2015-ի տարեկան ցուցանիշները՝ 63 պատվիրակության և աշխատանքային խմբի այց Երևանից, 46 այց էլ Արցախից Երևան: Ընդ որում, հատկանշվել է, որ սա ոչ թե սոսկ վիճակագրություն է, այլ կոնկրետ աշխատանքների ու ծրագրերի իրականացման ցուցանիշներ, որոնց մանրամասն անդրադարձ է կատարվել զեկույցներում:

Ամփոփելով հանդիպում-քննարկման արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կողմերին 2012 թվականից սկիզբ առած պաշտոնական համագործակության կայացման գործում ունեցած մասնակցության ու ներդրած ջանքերի համար, համոզմունք հայտնելով, որ պատասխանատուները նույն նվիրումով շարունակելու են անել հնարավորը՝ երկու քաղաքների, նաև հայկական երկու պետությունների զարգացման, առաջընթացի և հզորացման համար:

«Բացի մեր մասնագիտական փորձը ԼՂՀ շրջաններին փոխանցելուց, մենք նաև տեսանելի աշխատանքներ պետք է կատարենք հանրային տարածքներում: Եթե այս տարիների ընթացքում ավելի շատ բարեկամության ամրապնդման ճանաչողական այցեր ենք իրականացրել Արցախի շրջաններ, ապա այս տարվանից սկսենք արդեն ավելի ընդլայնված, մեծ ծրագրեր իրականացնել, ինչը տեսանելի և շոշափելի կլինի Արցախի մեր հայրենակիցների համար: Ըստ այդմ, առաջարկում եմ համատեղ կազմել տարեկան ծրագրեր, որոնք առավելագույնս կնպաստեն մնայուն և տեսանելի աշխատանքներ իրականացնելուն, ինչն իր հերթին, վստահա բար, կնպաստի ԼՂՀ համայնքների կայուն զարգացմանը», - ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Հանդիպումն ավարտվել է համագործակցության անցած տարիների մասին պատմող տեսանյութի դիտումով:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia