Ռուս սահմանապահներն անցել են հայ-թուրքական սահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի
SocietyՀայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումներն անցել են Հայաստան-Թուրքիա սահմանի ուժեղացված հսկողության: Այս տեղեկանում ենք ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մամուլի բաժնից: Ռուս սահմանապահներն իրենց հա յ գործընկերների հետ համատեղ իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանների պահպանությունը, ինչպես նաև ծառայություն են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-թուրքական սահմանի երկարությունը 345 մետր է: