Նկարահանումներն արդեն ավարտված են. Գոռ Հակոբյան
LifestyleStyle.news.am-ը գրում է.
«Ֆուլ Հաուս» սիթքոմից սիրված եւ ճանաչված դերասան Գոռ Հակոբյանը Instagram-ում երկրպագուներին տեղեկացրել է, որ իր երաժշտական տեսահոլովակի նկարահանումներն արդեն ավարտվել են։
Դեռեւս հունիսի վերջին Գոռը, հրապարակելով տեսահոլովակի անոնսը, հայտնել էր այն մասին, որ շուտով երկրպագուների դատին է հանձնելու իր իսկ հեղինակած «Կյանքս կերել է» երգը, բայց մոտ 3 շաբաթ նորություններ չկային այս աշխատանքի մասին։
Իսկ երկրպագուները սպասում են ոչ միայն Գոռի նոր տեսահոլովակին, այլեւ «Ֆուլ Հաուսի» 5-րդ եթերաշրջանի մեկնարկին, որի սցենարային աշխատանքներն արդեն սկսված են։