«Ոսկե ծիրան». տարվա չորս եղանակները «Բալերի անուններ» ֆիլմում
CultureԽորվաթ ռեժիսոր Բրանկո Շմիդտըերևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնին ներկայանում է իր «Բալերի անունները» ֆիլմով: Այն ներկայացված է «Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթում:
Սա ռեժիսորի տասներորդ կինոնկարն է, իսկ նախորդ աշխատանքների համար Շմիդտը արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր փառատոններում:
«Ես նախորդ օրը այցելել եմ գինու գործարան, և այսօր սովորականից քիչ կխոսեմ: Մենք հաջողություն ենք ունեցել Խորվաթիայի ազգային փառատոնում, շահել է յոթ-ութ մրցանակ և մասնակցել նաև այլ փառատոնների»,- նշեց խորվաթ ռեժիսորը: Նա պատմեց, որ ֆիլմը նկարահանվել է քսանմեկ օրում, սակայն էկրա ններին երևում են տարվա չորս եղանակները: «Բալերի անունները» նկարահանվել է ընդամենը հարյուր հիսուն հազար եվրո բյուջե ունենալով:
Առաջին անգամ Խորվաթիայի կինոթատրոններում կինոնկարը ցուցադրվել է երկու շաբաթ առաջ: Ինչպես հավաստիացրեց ռեժիսորը, շատերն են դիտել ֆիլմը ինչը բավականին անսպասելի է եղել նրա համար: