Ամենաքաղցր տոնի հետքերով․ մեկնարկեց «Ձմերուկի» ամենամյա փառատոնը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ձմերուկի փառատոնն արդեն ավանդույթ է դառնում: «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում այսօր Կարապի լճում տեղի ունեցավ «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը։

Պարզվում է, որ մեր քաղաքում ձմերուկի սիրահարների պակաս չկա։ Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբել էր քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները առաջարկեցին ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները պարգևատրվեցին:

Մրցակցությունը ընթանում էր վարչական տարածքների միջև և յուրքանչյուր վարչաշրջան փորձում էր օրիգինալ գտնվել ու հնարավորինս պայքարել մրցանակի համար։

Փառատոնը ուղեկցվեց հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Մեր համաքաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի համար կազմակերպվեց նաև ձմերուկի հյուրասիրություն՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից:

Միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև խաղ-մրցույթներ: Հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվեցին:
Շարունակությունը` այստեղ: