Մազերի յուղոտության, թեփի ու որակի բարձրացման համար իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում ոճաբան-վարսահարդար Սվետլանա Գասպարյանը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Գեղեցիկ մազեր ունենալը յուրաքանչյուր կնոջ համար հպարտություն է, իսկ դրանց գեղեցիկ տեսք հաղորդելու համար հարկավոր է ճիշտ խնամք իրականացնել:
Մազերի խնամքի վերաբերյալ Life.panorama.am-ի հետ զրույցում իր մասնագիտական խորհուրդներն է տվել «Aga Kankanyan» իմիջ կենտրոնի ոճաբան-վարսահարդար Սվետլանա Գասպարյանը:

«Իհարկե, գոյություն ունեն հազարավոր պատրաստի դիմակներ, սակայն շատ արդյունավետ են գործում տնային պայմաններում պատրաստված միջոցները, որոնց կազմում կլինեն բուսական մթերքներ: Ի դեպ՝ նկատեմ, որ հատապես ներկած մազերի դեպքում խնամքը խիստ կարեւոր է, քանի որ հատկապես բաց երանգներ ստանալու ժամանակ մազերը կարող են խորապես վնասվել»,- նշեց վարսահարդարն ու մի քանի բաղադրատոմսեր առաջարկեց, որոնք տնային պայմաններում բավականին հեշտ պատրաստելի են:
Շարունակությունը` այստեղ: