Վրաերթեր Երեւանում. տուժել են 18-ամյա երիտասարդ եւ 59-ամյա կին
SocietyՀուլիսի 15-ին, ժամը 10.00-ին, «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 15-ին, ժամը 14.30-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 43/Ա շենքի բակում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: