Ըստ փորձագետների` աշխարհում ամենագեղեցիկ դեմքն ունի դերասանուհի Էմբեր Հերդը. երկրորդ տեղում Քիմ Քարդաշյանն է (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Ջոնի Դեփի կինը` դերասանուհի Էմբեր Հերդի դեմքն ամենագեղեցիկն է ողջ աշխարհում: Ըստ գեղեցկության չափանիշների վերլուծությամբ զբաղվող հույն մասնագետների` 30-ամյա Հերդի դեմքը 91. 85 տոկոսով կատարյալ է:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` հույն մասնագետները գեղեցկության չափանիշները պարզել են` օգտագործելով տեսական գիտելիքները և համակարգչային քարտեզագրման տեխնոլոգիան:
Արդյունքում նրանք կատարյալ դեմք են ստացել` համադրելով Էմբեր Հերդի քիթը, Քիմ Քարդաշյանի հոնքերը, դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի աչքերը, երգչուհի Ռիհաննայի դեմքի ձևը, մոդել Էմիլի Ռատակովսկիի շուրթերը և մոդել Քեյթ Մոսի ճակատը:
Ըստ մասնագետների վերլուծության` դեմքի ընդհանուր չափորոշիչներով երկրորդ տեղում է Քիմ Քարդաշյանը` 91.39 տոկոս կատարյալ գեղեցկությամբ: Նրան հաջորդում են Քեյթ Մոսը` 91.06 տոկոսով, Էմիլի Ռատակովսկին` 90.8 տոկոսով և Քենդալ Ջենները` 90.18 տոկոսով:




