Աստղային make up. Բեյոնսե (ֆոտո)
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Այս երգչուհին, թերեւս, ամենահաճախն է դիմում դիմահարդարման փորձարկումներին: Բեյոնսեին կարելի է տեսնել թե մեղմ, թե չափից դուրս առատ դիմահարդարմամբ:
Նրա աչքերը երբեմն զարդարում են նուրբ եւ բարակ ընդգծված սլաքները, երբեմն` ստվերաներկի հաստ շերտը, իսկ շուրթերին կարելի է տեսնել ամենատարբեր երանգների շրթներկ:
Սակայն չպետք է մոռանալ նաեւ, որ սրանք Բեյոնսեի բեմական կերպարներն են, իսկ առօրյայում երգչուհուն հաճախ կարելի է տեսնել առանց դիմահարդարման:
Ի դեպ, նա այն հազվադեպ երգչուհիներից է, որոնք շքեղ տեսք ունեն նաեւ առանց որեւէ կոսմետիկ միջամտությունների:
Ինչպիսի՞ն են Բեյոնսեի դիմահարդարման կերպարները. ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:










Սյունե Առաքելյան