Բուենոս Այրեսում 100-ամյա թատրոնը վերածել են վեհաշուք գրախանութի (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Արգենտինայի մայրաքաղաքի թատրոններից մեկը` Grand Splendid Theater-ը, որն ունի 100 տարվա պատմություն, փոխել է իր նշանակությունը` վերածվելով վեհաշուք գրախանութի:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, հայտնի է, որ ինքնատիպ գրախանութը, որը գործում է 2000 թ. ի վեր, տարեկան ընդունում է մոտ 1 մլն այցելու:
Նշվում է, որ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն այն ճանաչել է աշխարհում 2-րդ ամենագեղեցիկ գրադարանը, որտեղ, ըստ դիզայներների մտահղացման, պահպանվել են թատրոնի բեմը, օթյակները, նկարազարդ առաստաղն ու պատերը:


