Հարուստների չորքոտանի բարեկամների ճոխ ամառային հանգիստը, որին «կնախանձեն» շատերը (լուսանկարներ)
LifestyleԳաղտնիք չէ, որ մեծահարուստների երեխաների մեծ մասը սիրում է իրենց ցոփ ու շվայտ կյանքն ի ցույց դնել Instagram-ում, որտեղ նրանց հետևում են բազմաթիվ մարդիկ ու երազում գեթ մի ակնթարթ հայտնվել նրանց տեղում:
Սակայն նախանձի է արժանի ոչ միայն երիտասարդ հարուստների, այլև նրանց ամենուր ուղեկցող չորքոտանիների կյանքը, որն իր ճոխությամբ հետ չի մնում տերերի կենսաձևից:
Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է, թե ինչ պայմաններում են իրենց ամառային հանգիստը վայելում հարուստների շները, որոնք զբոսնում են շքեղ զբոսանավերով, տեղափոխվում անձնական ինքնաթիռներով ու թանկարժեք մեքենաներով: Բացի այդ, կենդանիներն օգտվում են լողավազաններից` գտնվելով բարեկազմ գեղեցկուհիների շրջապատում.













