Հանգսիտը պետք է անցկացնել այն մարդկանց հետ, ում հետ իսկապես հանգստանում ես՝ առանց ավելորդ էներգիա վատնելու. Աստղիկ Սաֆարյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի եւ արդեն իսկ ֆոտոմոդել Աստղիկ Սաֆարյանն այս օրերին գտնվում է Իսպանիայում, բայց հարազատ երկիր է գնացել ոչ թե Հայաստանից, այլ Հունաստանից, ուր անցկացնում էր սպասված հանգիստը:
Life.panorama.am-ին երգչուհին պատմել է ոչ միայն հանգստի, այլեւ սպասվող աշխատանքների մասին:
«Վերջին ժամանակներս բավականին շատ եմ աշխատել՝ նոր երգեր եմ ձայնագրել, տեսահոլովակ նկարահանել, նոր ֆոտոշարքեր իրականացրել, մասնակցել տարբեր նախագծերի, այսինքն՝ աշխատանքի իմաստով գերակտիվ շրջան էր ինձ համար ու փոքրիկ հանգիստն ուղղակի անհրաժեշտ էր ինձ՝ ուժերս հավաքելու ու նոր լիցքերով լցվելու համար»,- նշեց Աստղիկն ու պատմեց անցկացրած հանգստի մասին.
«Երեւանից մեկնեցի Աթենք: Այստեղ վերջին անգամ եղել էի 11 տարեկանում, ուստի տարիներ հետո կրկին նույն վայրում գտնվելով՝ վերապրեցի հիշողություններ դարձած տպավորություններս ու հաճելի ժամանակ անցկացրի»:
Շարունակությունը` այստեղ: