Լուսանկարներ, որոնք կվերականգնեն ձեր հավատը մարդկության հանդեպ (լուսանկարներ)
LifestyleԺամանակակից աշխարհում տիրող իրականությունը մեզնից շատերին ակամայից դրդում է մտածել, որ գթասրտությունը, կարեկցանքն ու դիմացինին անշահախնդիր օգնելու մարդկային բարձր որակները այլևս «ակտուալ» չեն և մնացել են անցյալում:
Սակայն boredpanda.com կայքի հրապարակած ֆոտոշարքն ապացուցում է հակառակը:
Ոստիկանը զրուցում է ինքնասպանության փորձ անող երիտասարդի հետ` համոզելով նրան վերջ չտալ կյանքին: Ութ տարի անց այդ ոստիկանը հատուկ մրցանակ է ստանում իր կողմից փրկված և արդեն լիարժեք կյանքով ապրող սևամորթի ձեռքերից:

Համարձակ բանգլադեշցին ջրհեղեղի ժամանակ վտանգում է սեփական կյանքն ու փրկում խեղդվող եղնիկին:

Պակիստանցի մատուցողը կերակրում է մի անօթևանի, ով չի կարողանում օգտագործել ձեռքերը:

Բրազիլացի տղամարդն իր հողաթափերը տալիս է ոտաբոբիկ մուրացկանին:

Ոստիկանը փրկել է շան քոթոթին:

Մատուցողը սրճարանի սեղաններից մեկի վրայից հանել է մեծ հովանոցը, որպեսզի այն անձրևի ժամանակ պահին հաշմանդամ ծերունու գլխավերևում և նրան ուղեկցի մինչև մեքենան:

Այս երիտասարդներն անվճար հարդարում են տարեց մարդկանց սիզամարգերը:

Բրազիլիայում ցույցերի ժամանակ ցուցարարները տորթ են բերել` նշելու ոստիկաններից մեկի ծննդյան օրը:

Լեփ-լեցուն ավտոբուսի վարորդն իջել է ու փորձում է հանգստացնել մայթի վրա լացող աղջնակին:

Համախմբված մարդիկ փորձում են հետ հրել ծանր գնացք` դրա ու պլատֆորմի արանքով հայտնված մարդուն օգնելու համար: