Դոլարն ու եվրոն էժանացել են
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է 476.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.25 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.20 դրամ (նվազել է 4.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 630.27 դրամ (նվազել է 6.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.55 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 310.39 դրամ, ոսկի՝ 20,329.41 դրամ, պլատին՝ 16,729.25 դրամ։
Հուլիսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: