Անտոնիո Բանդերասը՝ Ջիանի Վերսաչեի դերում
LifestyleԱնտոնիո Բանդերասը մուտք է գործում նորաձևության աշխարհի։ Անցյալ տարի նա ընդունվել էր հայտնի Central Saint Martins էլիտար դիզայներական դպրոցը, մայիս ամսին ստորագրել էր իր առաջին պայմանագիրը Selected տղամարդու հագուստի բրենդի հետ, ներկայացրել էր իր առաջին հեղինակային հավաքածուն, իսկ երեկ հայտնի է դարձել, որ նա կմարմնավորի Versace նորաձևության տան հիմնադիր Ջիանի Վերսաչեին դանիացի ռեժիսոր Բիլե Աուգուստի ֆիլմում։
Հայտնի է, որ նկարահանումները կսկսեն դեկտեմբեր ամսին։ Դրանք կսկսվեն Միլանում, կշարունակվեն իտալական Ռեջո Կալաբրիա քաղաքում, որտեղ հայտնի մոդելյորը սկսել էր իր կարիերան, և կավարտվեն Մայամիում, որտեղ նրան սպանել էին իր տան շեմին։