ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին
SocietyԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 18-ին ընդունել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Տավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին, հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամի գլխավորությամբ։
Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ պետական ծառայողները հնարավորություն են ստանում սովորելու և կատարելագործվելու Ֆլեթչեր դպրոցում և այնուհետ ներդնելով ստացված գիտելիքները իրենց աշխատանքում։