Այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ինչպես հայտնում էOrer.am-ը, ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` Էկոնոմիկայի նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:: «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 130 ընկերություն, որոնք ներկայացրել են իրենց նոր առաջարկները` հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, վեբ, ծրագրային, տեխնոլոգիական և այլ ծառայություններ: Այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք էքսպո-2014»-ին մասնակցում են նաև հայկական արտադրության կառավարման համակարգեր: «ԴիջիԹեք էքսպոյի» հոբելյանական` 10-րդ ցուցահանդեսին` ակնկալվում է, որ այցելուների քանակը կհասնի շուրջ 30 000-ի: Ցուցահանդեսը տևելու է մինչև հոկտեմբերի 5-ը: