Թեյլոր Սվիֆթը մտադիր է դատի տալ Քանյե Ուեսթին
LifestyleԵրեկ Քիմի ու Թեյլորի միջեւ աստղային պատերազմը համաշխարհային պարբերականների գլխավոր թեման էր:
Նորից հիշեցնենք, որ երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանը ցնցեց բոլորին՝ իր Snapchat –ում հրապարակելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու Թեյլոր Սվիֆթի հեռախոսազրույցի ձայնագրությունը այդ նույն հռչակավոր Famous երգի մասին: Քանյեն իր նոր հիթում մի քանի տողով անդրադարձել էր Թեյլոր Սվիֆթին՝ նրան անվանելով «պոռնիկ», ինչը բնականաբար այդքան էլ դուր չէր եկել երգչուհուն:

Քիմը վստահեցնում է, որ Թեյլորը նախապես տեղեկացված էր երգի մասին ու հիմա պարզապես իրեն զոհ է ներկայացնում, իսկ երգչուհին հայտարարում է, որ Քանյեն աշխարհով մեկ խայտառակել է իրեն: Այս բանավեճին միացել է նաեւ Սելենա Գոմեսը, որը որոշել է պաշտպանել իր ընկերուհուն՝ Թեյլոր Սվիֆթին:
Հետո համացանցում հայտնվեցին այդ թեմայով մեմեր KimExposedTaylorParty (Քիմը Թեյլոր Սվիֆթի համար հավաքույթ է կազմակերպել) հեշթեգով:

Բայց Թեյլորի թիմը, ըստ երեւույթին, հիմա կատակելու տրամադրություն չունի, քանի որ երգչուհու փաստաբանները պահանջում են ոչնչացնել զրույցի ձայնագրությունը: Թեյլորի փաստաբանները սպառնացել ենն Ուեսթին դատի տալ: Պարզվում է, փաստաբանները դեռ փետրվարին Քանյեին նամակ էին ուղարկել՝ բացատրելով, որ Քալիֆորնիայի օրենքներով նա իրավունք չուներ ձայնագրել հեռախոսազրույցը:
Քանյեն դեռ չի պատասխանել այդ նամակին:
Աղբյուր՝TMZ