Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել, իրականացվում է հերթապահություն
SocietyՈստիկանությունը շարունակում է հերթապահությունը Խորենացու փողոցում, որտեղ գիշերը խաղաղ է անցել, միջադեպեր չեն գրանցվել։ Ոստիկանությունը շարունակում է փակ պահել փողոցը, իրականացվում է հերթապահությունը։
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամներ զինված ներխուժել էին ոստիկանության ՊՊԾ գունդ ու այժմ պատանդ են պահում չորս ոստիկանի, որոնց թվում են բարձրաստիճան ոստիկաններ։ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ներսում գտնվող անձինք ապահովվել են սնունդով և դեղորայքով։
Խմբի պահանջն է՝ իշխանափոխություն և Սեֆիլյանի ազատ արձակում։ Երեկ հնարավոր երրորդ պահանջի մասին հայտարարվեց՝ Սեֆիլյանի հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկի հետ։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երեկ տեղեկացրել էր, որ զինված խմբի հետ բանակցություններ են ընթանում։