Օրվա բաղադրատոմս. Սնկով լցոնած կարտոֆիլ
LifestyleԲաղադրամասեր՝
4 հատ կարտոֆիլ
100 գրամ սունկ
Սոխ
Կանաչի
Բուսայուղ
Աղ
Համեմունքներ
1 հատ գազար
Պատրաստման եղանակ՝
Կարտոֆիլը խաշել, միջուկը հանել։
Սոխն ու սունկը տապակել։

Գազարը կտրատել, շարել կարտոֆիլի կողքին։
Լցոնել կարտոֆիլները, համեմել աղով, պղպեղով, կանաչիով, դնել ջեռոց 200 աստիճանով 15 րոպե։
