Գիտնականներն Էմբեր Հերդին ամենագեղեցիկն են անվանել
LifestyleԲրիտանացի գիտնականները ամենագեղեցիկ կանանց հերթական ռեյտնինգն են կազմել: Ցուցակը գլխավորել է Էմբեր Հերդը, ով ունի ամենագեղեցիկ դեմքը:
Ռեյտինգը կազմելիս գիտնականները առաջնորդվել են երկու տարբեր մոտեցումներով: Նրանք օգտագործել են համակարգչային գրաֆիկան ու հին հունական համամասնության տեսությունը, որը գեղեցկության չափանիշն է եղել: Նրանք կանանց դեմքերը բաժանել են 12 տարբեր «մասերի» (շուրթեր, քիթ, ունքեր և այլն) և որոշել, թե ով ունի առավել կատարյալ դիմագծեր:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Էմբեր Հերդը, իսկ երկրորդ տեղում Քիմ Քարդաշյանն է: Ցուցակում են նաև Քենդալ Ջենները, Սքարլեթ Յոհանսոնը և ուրիշներ:

