Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պեղումները կրկին ապացուցում են՝ Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել

Society

Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել: Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։ Այս եզրակացությանն են եկել հնագետները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի  Մեծ Սեպասար  գյուղի տարածքում, Դար լեռան գագաթին   պեղումներ իրականացնելու ժամանակ:  Վաղ բրոնզեդարյան հուշարձան սրբարան-բնակատեղին սփռված է մոտ մեկ հա տարածքի վրա՝ ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա։ Հուշարձանը պատկանում է Կուր-Արաքսյան մշակույթին: Պեղումներն իրականացվում  են «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն»-ի աշրավախմբի կողմից: Ազատելով դարավոր հողը՝ գյուղի մոտ գտնվող լեռան   գագաթին ամրոց բնակավայրը հայտանբերվել է դեռ 1998 թվականի հնագիտական պեղումների ժամանակ, իսկ 2004 թվականից ամեն տարի նույն տարածքում պեղումները շարունակվում են` նորանոր բացահայտումներ արձանագրելով: 

Ինչպես տեղեկացրեց արշավախմբի ղեկավար Լարիսա Եգանյանը, հենց այդ ժամանակաշրջանին արդեն հատուկ է եղել բարձր լեռնային շրջաններում բնակեցումը: Այս հուշարձան-բնակավայրն էլ պատկանում է  լեռնային շրջանների հուշարձանների շարքին: Մեծ Սեպասարի վաղբրոնզեդարյան շերտը թեև մեծ տարածք չի ընդգրկում,  խիստ ավերված է, պահպանված է հատվածաբար, սակայն, բավական հարուստ է դարաշրջանի մշակույթի ուսումնասիրության համար հետաքրքրություն ներկայացնող նյութերով: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակին բնորոշ շատ իրեր են տարածքից հայտնաբերվել՝ հիմնականում խեցեղեն: Տարածքում հայտնաբերվել և դեռ հայտնաբերվում են կարասներ, թասեր, գավաթներ, խուփեր, օջախների հենակների բեկորներ, նետասլաքներ և այլն: Գտածոների մեջ կան նաև ոսկրե գործիքներ: 

«Այստեղ կիրառվել է շատ հետաքրքիր կառուցողական սկզբունք՝ դարավանդացում՝  կառուցվել են առանձին հարթակներ՝  դեպի լանջը իջնող և ամեն մի հարթակի վրա` կառույցներ»,-նշում է Լարիսա Եգանյանը:

Անցյալ դարի 80-ականներին մոտակա դաշտերը ոռոգելու համար լեռան գագաթին ջրամբարի կառուցման պատճառով հիմնովին ավերվել է հնավայրի արևմտյան կեսը:  Հենց այդ շինարարության պատճառով ոչ միայն ավերվել են հնագիտական շերտերը, այլ նաև խառնվել՝ բրոնզեդարյան, միջնադարյան և անտիկ շրջանի շերտերը: 

Մեծ Սեպասարում իրականացվող պեղումներն ապացուցում են, որ վաղ բրոնզի դարաշրջանում բարձր լեռնային, շրջապատի նկատմամբ գերիշխող դիրքը՝ երկրագործության ու անասնապահության զարգացման համար նպաստավոր կլիմայական պայմաններ ունեցող սարի գագաթին՝ հարթության վրա, եղել է բնակավայր: Պահպանված պատերի, դրանցով կազմված անկյունների, ինչպես նաև սալահատակի որոշ հատվածներ թույլ են տալիս փաստել կացարանների ուղղանկյուն ձևի մասին: Համաժամանակյա հուշարձանների նյութերի հետ համադրելով կարելի է եզրակացնել, որ խեցեղենը թվագրվում է Կուր-Արաքսյան մշակույթի վերջին փուլին:

Հայտնաբերված գտածոներից արշավախումբը եզրակացնում է, որ կառույցը եղել է պաշտամունքային: «Գոյություն ուներ նման ծես, որ զոհաբերությունից հետո զոհաբերության անոթները թողնում էին, քանի որ եթե պաշտամունքային կառույց էր, ապա դա Աստծունն էր ու զոհաբերության ամեն ինչը թողնում էին այդտեղ, այդ թվում նաև` անոթները, խեցեղենը և այլն»,-նշեց Լարիսա Եգանյանը:

Հայտնաբերված գտածոները վկայում են՝ Սեպասարում հիմնականում երկրագործական ծեսեր են կատարվել: Տարածքում կատարվել է նաև գայլերի զոհաբերության ծես: Գայլի զոհաբերությունը կապվում է հողի պաշտ անմունքի հետ, համարվել է անդրշիրիմի ներկայացուցիչ: Զոհաբերվել է 7 գայլ, որը ևս խորհրդանշական է: «Յոթը ավարտման փուլ է՝ յոթով ավարտվել է այն փուլը, երբ գայլն էր աստվածություն և պաշտամունքի առարկա»,-նշեց Լարիսա Եգանյանը փաստելով, որ ամենայն հավանականությամբ տարածքում ապրել են հնդեվրոպական ցեղի ներկայացուցիչներ: 

Խոսելով հետագա պեղումների մասին՝ արշավախմբի ղեկավարը փաստեց` քանի որ Սեպասարի տարածքն ավերված է, ապա արշավախմբի պեղումներն այստեղ սկսվել են որպես փրկարարական, որպեսզի ավերված մասերից հնարավոր լինի ինչ-որ բան փրկել: Այդ իսկ պատճառով պեղումները դեռ շարունակվելու են տարածքում նաև հաջորդ տարի:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia