ՄԻՊ. Արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր
SocietyԵրեւանի Ազատության հրապարակում երեկ՝ հուլիսի 18-ին տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ։
«Ավելին, զանգվածային լրատվության միջոցներով տարածվել են տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ դրանք պարունակել են նաեւ առերեւույթ հանցագործության հատկանիշներ՝ մեր կողմից քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին: Այդ վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դրսեւորվելու է խիստ հետեւողականություն:
Այսօրվա հավաքի կապակցությամբ անհրաժեշտ է.
1. Ոստիկաններին՝ խստորեն պահպանել օրինականության եւ համաչափության սկզբունքները, ի սպառ բացառել հավաքի՝ իրավախախտում թույլ չտված մասնակիցների իրավունքների նկատմամբ որեւէ անհիմն միջամտություն, առավել եւս բռնության որեւէ դեպք,
2. Հավաքի մասնակիցներին՝ խստորեն պահպանել հավաքի խաղաղ բնույթը, օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ թույլ չտալ ագրեսիայի եւ վիրավորանքի որեւէ դրսեւորում»,- ասվում է հայտարարության մեջ: