Սարի թաղում մի խումբ մարդիկ վնասվածքներ են հասցրել իրավապահներին. երեք ոստիկան հոսպիտալացվել է
SocietyՍարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկանների վրա քարերով և փայտերով հարձակվել են մի խումբ մարդիկ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին Խորենացու փողոցում գտնվող Ազգային ժողովի պատգամվոր Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Փաշինյանն իր հերթին ճշտեց տեղեկություններ նաև Ոստիկանության Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից, ով ևս հաստատեց այդ տեղեկատվությունը: ԱԺ պատգամա վորը, դուրս գալով հատուկ պահպանվող տարածքից, որտեղ մուտք էր գործել՝ համոզվելու, որ վիճակը հանգիստ է, իրադրությունը ներկայացրեց լրատվամիջոցներին ու հավաքված մարդկանց:
Սարի թաղի կողմից մի խումբ մարդիկ ընդհուպ մոտեցել են հատուկ պահպանվող տարածքին, քարերով և փայտերով հարվածել են ոստիկաններին: Նախնական տեղեկություններով՝ երեք կամ չորս ոստիկան հոսպիտալացվել են (ոչ հրազենային վնասվածքներով): Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործած զինված խմբի անդամները, ի սատարումն ոստիկանների վրա հարձակված անձանց գործողությունների օդ են կրակել՝ այդ կերպ սրելով նաև իրավիճակը Խորենացու փողոցում: