Yerevan, 09.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ներկաներին ուղղված իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու ու կրթելու գործում դրսևորած անմնացորդ նվիրումի համար. «Դարեր ի վեր հայ ժողովուրդն ուսուցչին ավանդաբար վերապահել է ամենաբարձր դիրքը հասարակության մեջ: Ու դա արդարացված է, քանզի անգնահատելի է ձեր մեծ ներդրումը մեր երկրի վաղվա օրվա քաղաքացու ձևավորման, հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու ու կրթելու գործում, որն, ինչ խոսք, դուք կատարում եք անտրտունջ, սիրով ու նվիրումով: Գաղտնիք չէ, որ կիրթ հասարակությունը զարգացած պետություն ունենալու ամենակարևոր նախապայմաններից է, իսկ ամուր  պետության հիմքը՝ կրթված քաղաքացին»,- նշել է քաղաքապետը՝ նկատելով նաև, որ տարեցտարի ավելանում է դպրոցների նկատմամբ ինչպես պետական, այնպես էլ քաղաքային իշխանության  ուշադրությունը:  Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ որդեգրած այս քաղաքականությունը լինելու է շարունակական. «Հզոր երկիր ունենալը, վստա՛հ եմ, բոլորիս  ցանկությունն ու նպատակն է, և այն իրականություն դարձնելու գրավականը, անշուշտ,  որակյալ և մրցունակ սերունդ կրթելն է: Սա գիտակցելով է, որ այսօր դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է ու մեր պետությունը, նաև Երևանի քաղաքապետարանը ծրագրային հստակ քաղաքականություն է տանում միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրեր կյանքի կոչելու և ուսուցիչների ու աշակերտների  համար հարմարավետ միջավայր ապահովելու ուղղությամբ: Չեմ կարող առանձնակի  չկարևորել նաև մեր այն սաների ձեռքբերումները, ովքեր ձե՛ր շնորհիվ, սիրելի ուսուցիչներ, տարեցտարի հարստացնելով իրենց գիտելիքները, լուրջ հաջողություններ են գրանցում ոչ միայն քաղաքային ու հանրապետական, այլև միջազգային առարկայական օլիմպիադաներում: Նրանցից յուրաքանչյուրիգրանցած հաջողությունը, վստահաբար,ևսմեկքայլ էմեր երկրի ու մեր մայրաքաղաքի վաղվա բարեկեցիկօրվան ընդառաջ»,- նշելէքաղաքապետը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ իր հերթին, շնորհավորելով մանկավարժներին, շնորհակալություն է հայտնել նրանց անբասիր աշխատանքի համար: Նախարարն առանձնակի կարևորել է նաև Երևանի քաղաքապետարանի մշտական հոգածությունն ու հետևողական աշխատանքը մայրաքաղաքի կրթօջախների նկատմամբ. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանի ու հատկապես քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կրթական համակարգի նկատմամբ ուշադրությունը ինձ, որպես կրթության նախարար, ոգևորում և գոհացնում է: Հատուկ շնորհակալություն նաև այս մեծարանքի ու գնահատանքի համար, պարոն Մարգարյան, ինչը, վստահեցնում եմ համակարգի բոլոր աշխատակիցների անունից,  շատ բարձր է գնահատվում»,- ընդգծել է ՀՀ ԿԳ նախարարը: Այնուհետ, Երևանիքաղաքապետի որոշմամբ, Ուսուցչի օրվա կապակցությամբ «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգևատրվել ոլորտի մի շարք աշխատակիցներ: Տոնական օրվա շրջանակում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար կրթական և մշակութային օջախների մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով: Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի համար ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ուսուցչի օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ և, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, նրանց մաղթել է նորանոր հաջողություններ իրենց անչափ կարևոր ու պատասխանատու գործում:
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders