Մեղրի և ալոեի համադրություն. Դիմադրողականությունը բարձրացնելու լավագույն միջոցը
LifestyleԱլոեով դեղամիջոցը կարելի է համեմատել օրգանիզմը լիցքավորող սարքի հետ։ Այս բույսը բարձրացնում է իմունիտետը, լավացնում ընդհանուր վիճակը և օգնում հաղթահարել լուրջ հիվանդություններ։
Ալանտոինը, որը առկա է բույսի մեջ, արագացնում է բջիջների թարմացումը։ Այդ գործընթացը արագացնում է նաև մեղրը։ Այս դեղամիջոցը հայտնի է որպես գաստրիտի դեմ միջոց, չեզոքացնում է չոր հազը և օգնում բուժել բրոնխիտը։
Անգամ եթե դուք խնդիրներ չունեք, նման դեղամիջոց խմելը կրկին օգտակար է։ Խորհուրդ ենք տալիս պահպանել այս բաղադրատոմսը։ Եթե դուք ունեք թարմ ալոե, բայց չգիտեք, թե ինչպես այն մշակել, որպեսզի այն պահպանի իր բոլոր օգտակար հատկությունները, լավագույն ընտրությունը այս դեղամիջոցն է։
Բաղադրիչներ
- 400 գրամ ալոեի թարմ հյութ
- 600 գրամ մեղր
- 600 գրամ «Կագոր» գինի
Պատրաստումը
1. Խնամքով խառնեք բոլոր բաղադրիչները։
2. Լցրեք խառնուրդը ապակե տարայի մեջ և դրեք սառնարանում։
3. Ըմպեք օրը 3 անգամ, 2 ճաշի գդալ, ուտելուց առաջ։
Մեղրով ալոեն բուժում է հայմորիտը, ասթման, բարելավում է մարսողությունը և կարող է նույնիսկ բուժել գաստրիտը։ Բացի այդ, այն նաև իմունիտետը բարձրացնելու հրաշալի միջոց է։ Կուրսը պետք է տևի 3 շաբաթ, որից հետո պետք է 2 շաբաթ ընդմիջում անել։