Դավիթ Հովհաննեսի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում
SocietyՏեղի է ունեցել բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացրին Կառավարական հանձնաժողովից:
Դավիթ Հովհաննեսի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 22-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: