Փաշինյանը կոչ է անում խուսափել սադրանքներից
SocietyՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիներին կոչ է արել սադրանքի չգնալ և զերծ մնալ ոստիկանության հանդեպ որևէ գործողություն ձեռնարկելուց:
Փաշինյանը նշեց, որ ժողովուրդը պետք է Խորենացի փողոցում ապահովի «իր խաղաղ ներկայությունը»:
Խորենացի փողոցում է նաև Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ով ևս ցուցարարների հետ զրուցում և խաղաղության կոչեր է անում:
Ավելի վաղ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների ևոստիկանության միջև բախում է տեղի ունեցել:
Ցուցարարները քարեր և տարբեր իրեր են նետել ոստիկաններիուղղությամբ:
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտնել է, որոստիկանության կողմից կան տուժածներ: