Նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան
SocietyՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից, տուժածներից 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Նախարարությունը հայտնում է, որ բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։