Միլա Կունիսը պատմել է Էշթոն Քատչերի հետ հարաբերությունների մասին
LifestyleԷշթոն Քատչերի հետ ամուսնությունից 1 տարի անց Միլա Կունիսը, ով արդեն ունի դուստր և սպասում է երկրորդ երեխային, որոշել է հիշել իրենց ռոմատիկ պատմությունը։
32-ամյա դերասանուհին իր նոր ֆիլմի՝ «Bad Moms», հետ կապված հարցազրույցի ժամանակ աշխատանքային հարցազրույցը վերածել է անձնականի։
«Այն ժամանակ մենք մեր սիրավեպին լուրջ չէինք վերաբերվում։ Մեզանից ոչ մեկը չէր ձգտում ամուսնության։ Էշտոնը նոր ամուսնալուծվել էր, ես նոր էի ավարտել իմ երկարատև հարաբերությունները։ Մենք փորձում էինք չնայել դեպի ապագան, այլ ուղղակի վայելում էինք միմյանց։ Եվ հանկարծ, 3 ամիս անց, ես հասկացա, որ ամեն ինչ շատ հեռու է գնացել։ Եվ արդեն 1 տարի անց մենք ցանկացանք ամուսնանալ»,-խոստովանել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ Միլա Կունիսն ու Էշտոն Քատչերը ծանոթացել են «That '70s Show»-ի նկարահանումների ժամանակ, երբ Քատչերը դեռ ամուսնացած էր Դեմի Մուրի հետ։ Նշվում է, որ առաջինը Միլան է «աչք դրել» Քատչերի վրա։
«Մենք Քատչերի հետ մտերիմ էինք, սակայն ես նրան երբեք չէի ընկալում որպես ինձ համար ապագա տղամարդ։ Եվ հանկարծ, ինչ-որ մրցանակաբաշխության ժամանակ ես տեսա թիկնեղ, բարձրահասակ երիտասարդի։ Երբ նա պտտվեց, ամեն ինչ սառեց, ինչպես ֆիլմում։ Այդ ժամանակ ես առաջին անգամ «շնչահեղձ» եղա նրա պատճառով, թե որքան լավն էր նա»,-ասել է Միլա Կունիսը։
Միլայի խոսքերով, Քատչերը նրան հրավիրել է երեկույթի՝ ընկերներից մեկի հետ ծանոթացնելու, սակայն «չի հաջողվել»։
«Ես հեռացա Էշտոնի տնից հաջորդ առավոտյան։ Մենք անցկացրեցինք մեր առաջին գիշերը։ Մինչ այդ ես երբեք որևէ մեկի տանը չեի մնացել, իսկ Էշտոնն ուղղակի ինձ բաց չթողեց»,-ասել է Միլան։
Եվ ահա այդ թեթևամիտ հանդիպումը դարձավ լուրջ հարաբերությունների, նրանց դստեր ծննդյան ու ամուսնության սկիզբը։