Երևանյան ընտանիքները «Լավագույն մարզական ընտանիք 2016»-ում առայժմ առաջատար են
SocietyՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մեկնարկը հաջող է ստացվել երևանյան ընտանիքների համար: Հեռացատկ մրցաձևում հավասարը չեն ունեցել Սմբատյանների (Էրեբունի վարչական շրջան), Նուրիջանյանների (Էրեբունի վարչական շրջան), Գրիգորյանների (Նոր Նորք վարչական շրջան) և Սանդրոսյանների (Արաբկիր վարչական շրջան) ընտանիքները, երկրորդ տեղերում են Բուդաղյանների (Կենտրոն վարչական շրջան), Ադյանների (Նոր Նորք վարչական շրջան), Գրիգորյանների (Նոր Նորք վարչական շրջան) և Սանդրոսյանների (Արաբկիր վարչական շրջան) ընտանիքները, և երրորդ տեղերն են զբաղեցրել Բալյանների (Էրեբունի վարչական շրջան) և Մարտիրոսյանների (Կենտրոն վարչական շրջան) ընտանիքները։Հավաքիր «ՀԱՂԹԱՆԱԿ» բառը մրցաձևում առաջին տեղը զբաղեցրել է Սմբատյանների ընտանիքը (Էրեբունի վարչական շրջան), երկրորդ տեղերը գրավել են Բուդաղյանների (Կենտրոն վարչական շրջան), Ադյանների (Նոր Նորք վարչական շրջան) և Սանդրոսյանների (Արաբկիր վարչական շրջան) ընտանիքները: Պայքարի մեջ են ներգրավվել նաև հաշմանդամություն ունեցող երևանցի ընտանիքները: Երեկ մեկնարկել են խաղային փոխանցումավազքերը, որոնց արդյունքները կամփոփվեն ավելի ուշ: Հեռացատկ մրցաձևում վերջին տարիների համար անգերազանցելի արդյունք է գրանցել Մարտին Սանդրոսյանը (Արաբկիր վարչական շրջան): Այս պահի դրությամբ Երևանը ներկայացնող ընտանիքները թիմային հաշվարկով առաջին տեղում են: