Դարչին և մեղր․ այս համադրության միջոցով կարճ ժամանակում կնիհարեք 5 կգ
LifestyleՀնարավոր է զարմանալի թվա, սակայն այսքան քաղցր ու համեղ բաղադրիչը, ինչպիսին մեղրն է, կարող է օգնել գեղեցիկ կազմվածք ունենալ։
Այս ակտիվ խառնուրդի գաղտնիքը կայանում է նրանում, որ այն ազդում է աղեստամոքսային տրակտի վրա ու արագացնում է նյութափոխանակությունը։
Մեղրի ու դարչինի խառնուրդն օգնում է սկզբում նիհարեցնել ստամոքսի հատվածը, ապա մարմնի մյուս մասերը։ Այն մաքրում է օրգանիզմը և դուրս բերում տոքսինները։
Խառնուրդ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 0,5 թեյի գդալ դարչին
• 1թեյի գդալ մեղր
• 1 բաժակ եռացած ջուր։
Պատրաստման եղանակը
Եռացրած ջրի մեջ լցնել դարչինը ու բաժակը ծածկել, երբ ջուրը մի փոքր գոլանա, ավելացնել մեղրը և լավ խառնել։ Թողնել մի քանի ժամ։
Այս թեյը խմել օրը 2 անգամ՝ կես բաժակն առավոտյան դատարկ ստամոքսին, մյուս կեսը երեկոյան՝ քնելուց առաջ։
Շատ կարևոր է, որպեսզի մեղրը լինի օրգանական, առանց շաքարի հավելումների։